«Հրապարակ». Նախարարները բողոքում են
Գործող նախարարներն աջուձախ բողոքում են, թե իրենք լիովին զրկված են աշխատելու, իրենց ղեկավարած ոլորտում ինչ-որ բան անելու հնարավորությունից: Բոլոր հարցերը վճռում են կամ իրենց նշանակած կուսակցությունների ղեկավարները, կամ վարչապետը:
Իրենց գլխավորած նախարարություններում իրենք անգամ մի գլխավոր մասնագետ չեն կարող նշանակել` առանց կուսղեկավարի կամ վարչապետի: Թերևս դա է նաև պատճառը, որ նրանց մեծ մասին բացառապես հետաքրքրում է, թե ինչքան փող է հնարավոր աշխատել իրենց պաշտոնավարման ընթացքում: Մանավանդ` վստահ են, որ դա երկար չի տևելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել