HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Քառակի քիչ

Ադրբեջանը նախատեսել է 2012 թվականին պաշտպանության ոլորտի համար հատկացնել 1 մլրդ 770 մլն դոլար:

Այդպիսով Ադրբեջանն իր պաշտպանության բյուջեն այս տարվա համեմատ ավելացնելու է 1,9 տոկոսով կամ 33,6 մլն դոլարով:

Իր հերթին, Հայաստանը, ըստ ներկայացված բյուջեի նախագծի, մտադիր է 2012-ի պաշտպանության ոլորտի համար հատկացենլ 154,6 մլրդ դրամ կամ` մոտ 417 մլն դոլար:

Այս տարվա համեմատ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարը ավելացվելու է 5,8 տոկոսով կամ մոտ 22 մլն դոլարով: Չնայած տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանն ավելի շատ է մեծացնելու իր պաշտպանական բյուջեն, բայցևայնպես գումարային արտահայտությամբ Ադրբեջանի համեմատ ավելի քիչ գումար է հատկացնելու այդ ոլորտին: Հայաստանը դեռևս մոտ 4 անգամ փոքր պաշտպանական բյուջե ունի, քան Ադրբեջանը:

 

 

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Կարևորը դուխն ա: Է որ ադրբեջանցիք էդքան զենք ունեն, կարում են գոնե գործածեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter