HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարար Կիրակոսյանը` Ավստրիայի նոր դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին  Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաս­տանի Հան­րապետու­թյան արտա­կարգ և լիա­­զոր դեսպանի պարտականու­թյուն­ներից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համա­գոր­ծակ­ցության կազմակերպությունում Հայաս­տանի Հան­րապետու­թյան առաքելության ղեկավարի պարտականու­թյուն­ներից:

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապե­տության արտա­քին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կա­պակ­ցությամբ:

Նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշա­նա­կվել է Ավստրիայի Հանրապետությունում Հա­յաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­­կարգ և լիազոր դեսպան՝ համատե­ղու­թյան կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հա­յաս­­տա­նի Հանրա­պե­տու­թյան առաքելության ղեկավար (նստա­վայրը` Վիեննա):

Կենսագրական տվյալներ 

Ծննդյան թիվն ու վայրը

Սեպտեմբերի 10, 1956., ք.Երեւան

Կրթությունը՝

1972-1977թթ. - Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետ

1980թ. - Պատմական գիտությունների թեկնածու

1999թ. - Պատմական գիտությունների դոկտոր

Աշխատանքային գործունեությունը՝

1980-1986թթ. - Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ

1986-1990թթ. - ՀԿԿ Կենտկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու

1990-1991թթ. - Հայաստանի գիտությունների ակադեմիայի Սփյուռքի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական խմբի ղեկավար

1991-1994թթ. - ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ

1994-1999թթ. - Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1995-1999թթ. - Համատեղությամբ Խորվաթիայում, Կիպրոսում, Սլովենիայում, Հարավսլավիայում, Ալբանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1999-2005թթ. - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

2001-2005թթ. - Ամերիկյան կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2005թ. - մինչ օրս - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Նախագահում է միջկառավարական հանձնաժողովների հայկական մասը
- Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի

Դիվանագիտական աստիճանը ՝

արտակարգ եւ լիազոր դեսպան

Լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն

Շքանշաններ
պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով

Ամուսնացած է, ունի որդի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter