HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան ընկել է Հրազդան գետը

Հոկտեմբերի 12-ին`ժամը 18.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազ­դան գետն է ընկել ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես Ե-240» մակնիշի 14 ՍՍ 141 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուս են բերվել 1984 թվականին ծնված Հայկ Հովհաննիսյանը և 1974 թվականին ծնված Արման Պռոյանը, որոնք այնուհետև տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter