Մարդու իրավունքները` ֆոտոխցիկում
Հոկտեմբերի 14-ին` ժամը 15:00-ին, «Սիրահարների այգում» տեղի կունենա «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Միջոցառման ընթացքում կհայտարարվեն 3 մրցանակային լուսանկարների հեղինակների անունները: Հաղթողներին պարգևները կհանձնեն ժյուրիի անդամներ՝ Վահան Քոչարը (լուսանկարիչ), Նունե Հախվերդյանը (լրագրող, թատերագետ), Տիգրան Խզմալյանը (կինոռեժիսոր):
Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցների քվեարկությամբ կընտրվի «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակիր լուսանկարը:
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն-ը տեղեկացնում է, որ միջոցառման նպատակն է հասարակության և պետության ուշադրությունը սևեռել Հայաստանում մարդու իրավունքների հարցին և խրախուսել այս թեմայով հետաքրքրվող լուսանկարիչներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել