
Դադարեցրե՛ք Կաթողիկեի այլանդակումը ՀԻՄԱ՛
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպվել է միջոցառում, որի պահանջը ներկայացված է ստորև.
«Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին և սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ` պատմական միջավայրի աղճատման:
Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն:
Կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ` ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ:
Միջոցառմանն այս պահի դրությամբ միացել են ավելի քան 240 մարդ և միացողների թիվը շարունակում է շեշտակիորեն աճել՝ ապացուցելով խնդրի կարևորությունը:
«ՀԻՄԱ» Երիտասարդական նախաձեռնություն:
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել