HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որպեսզի կրթության ոլորտում կոռուպցիան նվազի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը թելադրված է տեսչական բարեփոխման իրականացման, կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կրթության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության գործընթացը կարգավորող իրավական ակտերի առանձին դրույթներում առկա տարընթերցումների ու թերությունների շտկման անհրաժեշտությամբ։

Օրենսդրական այս նախաձեռնության առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Չնայած հասարակական ընկալման առումով մենք ունենք 5 տոկոսանոց բարելավում, կոռուպցիան փուլ առ փուլ նվազում է, և դրան էապես նպաստել է 2011 թ. բուհերի ընդունելության քննությունների կազմակերպումը, խնդիրը շարունակում է մնալ լուրջ։ Աննախադեպ է եղել այս տարին, երբ ոչ մի կոռուպցիոն դեպք չի արձանագրվել, բողոք չենք ունեցել, արդար և ազնիվ գործընթաց է եղել։ Արդյունքում մենք ունենք որոշակի առաջընթաց։ Բայց նաև դեռևս բարվոք վիճակում չենք գտնվում և լուրջ անելիքներ ունենք։ Այս օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի հակակոռուպցիոն լիակատար և միասնական գործիքակազմ ունենանք»։

Մեկնաբանություններ (1)

sergik
verazreq dprozneri znogh-komite haskazutyune ev 50%-ov knvazi dprozneri dramahavaqutyune!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter