
Կիրականացվի Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2011 թ. հուլիսի 14-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրին։
Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի առավել կենսական, առաջնահերթ միջոցառումների իրականացմանը, ջրամատակարարման բարելավմանը, ինչպես նաև Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորների վերականգնմանը։ Ներդրման ընդհանուր ծավալն է 20 մլն եվրո։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել