HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կամելոտ» ռեստորանի աղմուկը խանգարում է 76-ամյա բնակչուհու հանգիստը. Անահիտ Բախշյանը` ոստիկանապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմումը  ՀՀ ոստիկանության պետ Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին.

«Վրդովմունքով  ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի  76-ամյա Ստելլա Առուստամյանն  այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող «Կամելոտ»  ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է  ինչպես «կենդանի»,  այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն: Դիմումին կից ներկայացրել է տարիներ շարունակ տարբեր ատյաններին   ներկայացրած իր դիմում բողոքները, ընդհուպ մինչև ՀՀ վարչապետ, սակայն, ինչպես ինքն է ներկայացնում, Ձայն բարբառո անապատի: Տիկին Ստելլայի ներկայացրած փաստաթղթերում առկա են նաև ոստիկանությանն ուղղված դիմումներ և պատասխաններ, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի պատիժ չի ազդում ռեստորանի  տնօրինության վրա, որովհետև, ինչպես ներկայացնում է տիկին Ստելլան, ռեստորանի իրական տերը բարձր պաշտոնյա է /սպորտի և երիտասարդության փոխնախարար/: Նշեմ, որ  ըստ Երևանի փոխքաղաքապետի 25.11.2013 թվակիր գրության, քաղաքապետարանի կողմից ռեստորանին ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվել, իսկ ՀՀ առողջապահական պետական տեսչության ստուգումների արդյունքներով, աղմուկը նորմայի սահմաններում է: Կարծում  եմ  շատ լավ եք  պատկերացնում 76-ամյա մարդու անաղմուկ  գիշերային հանգիստ ունենալու ամենօրյա պահանջը, որը խաթարվում է ամեն գիշեր:  Խնդրում եմ  ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ»  ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն  իր բնակարանում անաղմուկ  ապրելու պայմաններ:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter