HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի պարզաանումը «Հետքի» հրապարակման առնչությամբ

 

«Հետք» էլեկտրոնային թերթը մարտի 13-ին հրապարակել է «Հարկային հաշվետվությունների ընդունման համակարգում խառնաշփոթ է» նյութը, որի վերնագիրն արդեն իսկ չի համապատասխանում իրականությանն, ու փորձ է արվում հարկ վճարողների մոտ անհարկի լարվածություն ստեղծել` ընթացիկ, այդ թվում և տեխնիկական խնդիրների բնականոն լուծումը որպես խառնաշփոթ ներկայացնելով: Այս պահին հարյուրավոր հարկ վճարողներ շահութահարկի իրենց հաշվարկը կարողանում են ներկայացնել ՊԵԿ, քանի որ համակարգում առկա է ավտոմատ գործող համապատասխան ծրագիր:
Ինչ վերաբերում է շահութահարկի հաշվարկի նոր ձևին, այն իսկապես փոփոխության ենթարկվել է, արդեն իսկ գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում, գրանցման գործընթացին զուգահեռ ապահովվել են համապատասխան ծրագրային փոփոխությունները, և առաջիկա օրերին այն կտեղադրվի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում: Շահութահարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է, հետևաբար, մինչ այդ ժամկետը հարկ վճարողները առանց խոչընդոտի կարող են ներկայացնել իրենց հաշվարկները: 

 

Մեկնաբանություններ (1)

Սամվել
խառնաշփոթ մեղմ էր գրված: 1 տարվա ընթացքում ՊԵԿ-ը չի հասցնում հաշվետվության ձև հաստատել, ու մարդիկ տարակուսում են՝ այս կամ այն դաշտը լրացնել, թե՞ ոչ: Սա ոչ թե խառնաշփոթ է, այլ անօրինականություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter