
Կառավարությունը դելֆինարիումին էլ է արտոնել
Կառավարության որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 25-ը։
Ըստ կառավարության կայքի` դելֆինարիումը Երևանում գործում է 2010 թ. դեկտեմբերից և արդեն իսկ դարձել է մայրաքաղաքի բնակիչների սիրված վայրը։ Որոշման ընդունումը թույլ կտա պահպանել առկա աշխատատեղերը, շարունակական դարձնել բնապահպանական գիտելիքների տարածումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել