Քաղաքացին խնդրում է նախագահի միջնորդությունը
ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին
ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ֆ. Բաղրամյանից
հասցե՝ Դիմիտրովի 4-րդ նրբանցք,
28 ,,Բ,, տուն
Մեծարգո պարոն Սարգսյան
Որպես ՀՀ նախագահ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը և հայցում Ձեր օգնությունն այս անօրինականությանը վերջ դնելու համար: Ես հավատում եմ, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականություններից, ու եթե տեղեկանաք, ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա: Արդ, ուրեմն ես ուզում եմ հավատալ, որ Ձեր իմացությունը և հետևողականությունը դրականորեն կփոխի հարցի լուծումը: Այս պատմությունը թույլ է տալիս մտածել, կարծիք ձևավորել առ այն, որ զբաղեցնելով բարձր պաշտոն մեր երկրում հնարավոր է շրջանցել բոլոր օրենքները: Դիմումներիս և հարցումներիս կարուսելային պատասխաններն այլևս հիասթափեցրել են, առիթ հանդիսացել կառավարման մարմինների նկատմամբ անվստահության խորացմանը։
Պարոն նախագահ, Ձեր ելույթներից մեկում Դուք նշեցիք. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա»: Ձեր խոսքերն իմ գործերով այսօր իրականություն է: Ամուսինս՝ Արտակ Ղուկասյանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն և անարդարացի մեղադրանք: Ոչ մի խարդախության հիմք չունենալով յոթ ամիս մեկուսացված է տուժողը, թալանվածն ու առևանգվածը:
Պարո՛ն նախագահ, այսօր հանցանք կատարած անձինք մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկայի անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում:
Այս գործով թալանի ու առևանգման հեղինակներ՝ Արման և Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթևոս Մելիքսեթյանը, ովքեր պետք է լինեին ամբաստանյալի աթոռին վկայի կարգավիճակում են հարցաքննվում: ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանի կողմից վարվում է խիստ միակողմանի քննություն, որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում: Ընդհակառակը ամեն ինչ արվում է իրականությունը կոծկելու համար: Նա բացահայտ անտեսում է մի շարք ապացույցներ ու վկաների ցուցմունքներ: Խարդախություն որակավորել մի մարդու գործունեությունը, որը տարիներ շարունակ բարձր տոկոսներ է տվել գործին ներգրաված բոլոր մարդկանց: Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը՝ հանցագործները դրսում, իսկ տուժածն՝ ապօրինաբար անազատության մեջ: Ցավալի է, որ այսպես են աշխատում քննիչները, այն էլ Հատուկ քննչական ծառայությունում:
Ամուսնուս առևանգել են՝ ուժ և ֆիզիկական բռնություն գործադրել, ծեծել, թալանել մեր ողջ ունեցվածքը, նվաստացրել նրա մարդկաին արժանապատվությունը: Տարիներ շարունակ բոլոր անձինք ամուսնուցս ստացել են բարձր տոկոսներով գումարներ: Բոլորին անխտիր տրվել է տոկոսներ (յուրաքանչյուր ամիս 4%, 5% կամ 7%): Մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ քննիչների կողմից «գործ է սարքվում» ամուսնուս դեմ: Ներկայումս քննիչ Հակոբյանը իր «պաշտպանության տակ է առել» իրական թալանչիններին ու առևանգողներին:
Մի՞թե սա արդարադատություն է:
Հարգարժան պարոն Նախագահ, հասկանում եմ, որ վաշխառությունն ապացուցելը հեշտ գործ չէ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր գործով մեղադրվող անձանց վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ:
Զավակներս Հայաստանի Հանրապետության վաղվա տերն ու քաղաքացիններն են, և ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք մեծանան անառողջ: Արման և Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթևոս Մելիքսեթյանը արդեն խաթարել են երեխաներիս մանկությունը, զրկել տնից և ողջ ունեցվածքից, ուրախ մանկությունից: Այսքանն արդեն բավական է անչափահաս զավակներիս համար: Հիմա էլ ուզում են զրկել հայրական գուրգուրանքից ու սիրուց: Ես դա թույլ տալ չեմ կարող:
Պարոն նախագահ, մեր երկրից մարդը գնում է ոչ թե տնտեսական, նյութական պայմաններից դրդված, այլ նրա համար, որ պաշտպանված չէ, ապահով չէ, գողանում են՝ գողին չեն դատում, թալանում և առևանգում են՝ տուժվողին են պատժում:
Հարգարժան պարոն Սարգսյան, կրկին անգամ խնդրում եմ Ձեր անմիջական հետևողականությունը՝ սույն գործով օրինականության և արդարության հաստատման համար:
Խնդրում եմ հանձնարարել ամուսնուս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:
Պարոն Նախագահ, կարծում եմ, որ մենք կկարողանանք կառուցել այն երկիրը, որը բոլորս ցանկանում ենք ունենալ, եթե կարողանանք «Հավատալ և փոխել»| այն, երբ կկարողանանք պատժել կեղծիքի դիմած և օրենքի պահանջը չկատարած անձանց, այդ թվում նաև «մեծապատիվ որոշ պաշտոնյանների»:
Ակնկալում եմ Ձեր լուրջ աջակցությունը:
Հարգանքով եւ արդարության սպասումով`
ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ֆ. Բաղրամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել