HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատութիւն եւ արդարութիւն Սեւան Նշանեանին» Միջազգային կոմիտէի ստեղծման մասին

2014 թուականի հունուարի 3–ից Թուրքիայում անազատութեան մէջ է գտնւում Թուրքիայի քաղաքացի հայազգի մատաւորական, քաղաքացիական գործիչ, լեզուաբան Սեւան Նշանեանը։

Նկատի ունենալով մտաւորականի նկատմամբ բանտարկութեան վճռի անընդունելիութիւնը, հետզհետէ անտանելի դարձող նրան պարտադրուած բանտային պայմանները, նոր ու ոչ պակաս անընդունելի դատական հետապնդումների սպառնալիքները, հանրաճանաչ մտաւորականների եւ քաղաքացիական գործիչների մասնկացութեամբ ստեղծուել է «Ազատութիւն եւ արդարութիւն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտէ։

 «Ազատութիւն եւ արդարութիւն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտէն Սեւան Նշանեանի բանտարկութեան դատական վճիռը համարում է ծաղր՝ նետուած արդարութեան երեսին եւ անընդունելի տուրք`  ազատ մտածումի իրաւունքի դէմ ուղղուած ամբոխային տրամադրութիւններին: Կոմիտէն Նշանեանի բանտարկութիւնը որակում  է խտրականութեան եւ քինախնդրութեան բացայայտ դրսեւորում, որին ենթարկուել է մտաւորականը` Թուրքիայում այսպէս կոչուած պետական մտածողութեան դրոյթների նկատմամբ նրա անհաշտ ընդդիմութեան համար:

«Ազատութիւն եւ արդարութիւն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտէն կոչ է անում Թուրքիայի իշխանութիւններին անհապաղ ազատ արձակել Սեւան Նշանյանին եւ դադրեցնել նրա նկատմամբ սանձազերծուած հալածանքները:

Կոմիտէն կոչ է անում  համաշխարհային հանրութեանը, միջազգային կազմակերպութիւններին եւ մարդու իրաւունքի պաշտպան կենտրոններին դատապարտել Սեւան Նշանյանի արգելափակման փաստը եւ ձեռնարկել քայլեր նրա ազատ արձակման ուղղութեամբ:

Կոմիտէն կոչ է անում Թուրքիայի քաղաքացիներին տեր կանգնել պետական մարմինների պատժիչ մեքենայի զոհ՝  այդ երկրի համար մտաւոր այնքան արժէքաւոր աւանդ ստեղծած համաքաղաքացուն, մտաւորականին, Թուրքիայի բազմաշերտ մշակոյթի արժէքների պաշտպանին եւ տարածողին:

Կոմիտէն յայտարարում է, որ Թուրքիայում եւ արտասահմանում ձեռնարկելու է բազմատեսակ միջոցառումներ՝ նուիրուած Սեւան Նշանյանի դատին, որի հաղթանակին հաւատում է աներկբայօրէն՝ գործակցությամբ ուժեղ կամքի տէր աշխարհի մարդկանց:

«Ազատութիւն եւ արդարութիւն Սեւան Նշանեանին» Միջազգային կոմիտէի անդամներ.  

Ali Ertem, Ara Baliozian, Atilla Dirim, Attila Tuygan, Baskin Oran, Can Baskent, Dalita Roger-Hacyan, David Gaunt, Doğan Özgüden, Erkan Metin, Erol Ozkoray, Esther Schulz-Goldstein, Fikret Baskaya, Gerayer Koutcharian, Gurgen Khandjyan, Hrant Kasparyan, Hrach Kalsahakian, Hranush Kharatyan, Ibrahim Seven, Ischkhan Chiftjian, Ismail Besikci, Karine Khutikyan, Khatchig Mouradian, Mahmut Konuk, Mesut Tufan, Nadya Uygun, Nurhan Becidyan, Perj Zeytuntsyan, Raffi Hermonn Arax, Ramazan Gezgin, Sait Cetinoglu, Sako Aryan, Seta Papazian, Sevak Artsruni, Sibel Ozbudun, Sirri Sireyya Onder, Taner Akcam, Tessa Hofmann, Tigran Paskevitchyan, Temel Demirer, Tzourou Ira, Vahagn Chakhalyan, Vartan Tashjian, Yalcin Ergundogan, Zeynep Tanbay.

Contacts:

Turkey: Sait Çetinoğlu - Tel: + 905 32 71 84 644; E mail: [email protected]

Armenia: Sako Aryan - Tel: + 374 77 79 24 64; E mail:  [email protected] 

Middle East: Hrach Kalsahakian - Tel: + 971 50 614 4787; E mail: [email protected]

Germany: Ali Ertem - Tel: +49 69 59 70 813; E mail: [email protected]

France: Séta Papazian - Tel: + 33 1 77 62 70 77; E mail: [email protected]

United States. Nadya Uygun - Tel: + +1 239 304 18 49; E mail: [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter