
Արոնյանը երկրորդն է. այսօր՝ Կրամնիկ-Արոնյան
Երեկ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրը, որը հաջող էր հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի համար: Վերջինս սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ՌԴ ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հանդեպ եւ բարելավեց մրցաշարային իր դիրքը: Զուգահեռաբար ընթացած պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝ Մամեդյարով-Անդրեյկին՝ 1-0, Կարյակին-Տոպալով՝ 0,5-0,5, Անանդ-Կրամնիկ՝ 0,5-0,5:
4 տուրից հետո առաջատարը շարունակում է մնալ Անանդը, որն ունի 3 միավոր, 2,5-ական միավոր են վաստակել Արոնյանն ու Կրամնիկը, Տոպալովն ու Սվիդլերը ունեն 2-ական, Կարյակինն ու Մամեդյարովը՝ 1,5-ական, իսկ Անդրեյկինը՝ 1 միավոր:
Այսօր՝ 5-րդ տուրում, մրցում են Կրամնիկ-Արոնյան, Սվիդլեր-Տոպալով, Անդրեյկին-Անանդ, Կարյակին-Մամեդյարով զույգերը: Վերջին պարտիան արդեն ավարտվել է ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ հաղթողն իրավունք կստանա ձեռնոց նետել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին:
Լուսանկարը՝ candidates2014.fide.com-ի
Մեկնաբանել