HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: 

Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ և ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի և ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները:

ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության, իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած և կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter