HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գարուշը» բերման է ենթարկվել. թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության

Հոկտեմբերի 12-ին` ժամը 12.20-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Կռիլովի փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել նախկինում 5 անգամ դատապարտված 48-ամյա Կարո Մուրադյանին`«Գարուշ» մականվամբ:

Նրա  մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ-անոց ներարկիչ` ափիոն թմրամիջոցի լուծույթով:

Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը նույն օրը ինքը 20.000 դրամով ձեռք է բերել Ազատամարտիկների փողոցում բնակվող ոմն Տիգրանից:

Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ Տիգրանը նախկինում 4 անգամ դատապարտված, 33-ամյա Տիգրան Չավուշյանն  է:

Նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Տիգրան Չավուշյանը և ևս 5 անձ բերման են ենթարկվել:

Տ. Չավուշյանի մոտից  հայտնաբերվել  է  մոտ 27 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող զանգված, 20 մլ-անոց ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդին նմանվող 15 մլ հեղուկով, 2 մլ-անոց 6  ներարկիչ` յուրաքանչյուրը` 0.5 մլ նմանատիպ հեղուկով  և էլեկտրական կշեռք:

Ըստ Տիգրան Չավուշյանի հայտարարության՝ հայտնաբերված զանգվածը ափիոն թմրամիջոց է, իսկ հեղուկը` քացախաթթվի անհիդրիդ:

Առգրավվածներն ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter