HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու դպրոցների մեծ մասի սանհանգույցները չեն գործում

Լուսինե Փարսադանյան

Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի Մարտիրոս Թանդիլյանի անվան համար 10 դպրոցում աշակերտները խուսափում են օգտվել դպրոցի սանհանգույցներից` տիրող հակասանիտարական վիճակի պատճառով: Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Էրիկ Շահնազարյանը սանհանգույցներց օգտվում է, բայց  նկատել է, որ այն  շատ աշակերտների  տհաճություն է պատճառում: Նույն դպրոցի աշակերտ Հասմիկին էլ հուզում է զուգարաններում լվացարանների  բացակայությունը: Այստեղ չկա նաեւ լուսավորություն: «Բավարար գումար չենք ունեցել վերանորոգման համար»,- ասում է դպրոցի տնօրեն Սեդա Նալբանդյանը:

Ալավերդիում կա 8 հիմնական դպրոց: Մեր ուսումնասիրած 3 դպրոցների սանհանգույցներում բացակայում էին տարրական պայմանները: Միայն Եղիշե Չարենցի անվան թիվ 9 եւ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներում է, որ սանհանգույցների մի մասը մասնակի վերանորոգված է: Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Լուսինե Միքայելյանն ասում է, որ ճիշտ է, վերանորոգման անհրաժեշտություն զգացվում է, սակայն եղածն էլ պետք է պահպանել: Քաղաքի թիվ 9 դպրոցում էլ զուգարաններում ջուր չկա, իսկ դռները փականներ չունեն:

Քաղաքի դպրոցների զուգարանների սանհանգույցները ե՞րբ են կարգի բերվելու մեր հարցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ մարզի 151 դպրոցների շուրջ 60 %-ի սանհանգույցները վերանորոգման ենթակա են: «Բոլոր դպրոցների տնօրեններն արդեն հանձնարարություն են ստացել դպրոցներին հատկացվող պահպանման գումարներն ուղղել հատկապես սանհանգույցների ու խոհանոցների սանիտարական վիճակի բարելավմանը»,- տեղեկացրեց մարզպետը:

Մեկնաբանություններ (4)

Լուսինե
Հա, բայց մարզի ենթակայության են 151-ը:
Embarrassing
What difference does a number make, the point is that these kids don't have adequate facilities to use. Not only it's not hygienic, it's a health hazard. The government should be ashamed. I am sure the governor can dig deep in his pockets to find some funding for this. There are a lot of unemployed people who would take some pay to get it replaced because, the repair won't fix the smell.
Աղասի
մարզում կա 164 դպրոց ոչ թե 151
Լարիսա Փարեմուզյան
Աղասի դուք խառնում եք եք, Լոռու մարզում կա մարզպետարանի ենթակայության 151 դպրոցներ: Մնացածները գտնվում են ՀՀ կրթության նախարարության ենթակայության տակ: Հոդվածում խոսքը վերաբերում է մարզային ենթակայության դպրոցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter