HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Գրոհում է ռուսական «բենդերականությունը»

Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը սրամտում էր, թե ԽՍՀՄ-ն այնտեղ ապրող ժողովուրդների համար ոչ թե բանտ է, այլ` հանրակացարան: Եթե նա ապրեր մեր օրերում, թերևս կհամոզվեր, որ ներկայում կայսերապետության ձգտող, նոր տեսակի ԽՍՀՄ կառուցելու ձգտում ունեցող Ռուսաստանն, այնուամենայնիվ, արդեն հավակնում է հին հանրակացարանը վերածել ուղղիչ աշխատանքային գաղութի, որտեղ վերակացուի դերը վերապահված է բացառապես ռուսականությանն ու ռուսամոլությանը:

Ուկրաինական ճգնաժամը կարծես թե ստիպում է Ռուսաստանի իշխանություններին ցույց տալ իրական դեմքը և խաղալ բաց խաղաքարտերով: Ղրիմը հանրաքվեի միջոցով յուրացնելը վերակացուի ցավոտ հարվածն էր Ուկրաինային` գաղութից փախչելու փորձ կատարելու համար: Եթե այն դրանից դասեր չքաղի, վերակացուի հաջորդ, շատ ավելի ցավոտ հարվածը լինելու է բուն Ուկրաինայի հարավարևելյան մասը պոկելու նախաձեռնությունը: Իսկ ակնկալվող դասը շատ պարզ է. Կիևը չպետք է ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չպետք է մտնի ՆԱՏՕ և չպետք է թույլ տա հյուսիսատլանտյան դաշինքին` հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել իր տարածքում:

Այսպիսով, Ռուսաստանը շատ պարզ հասկացնում է երկու բան: Նախ`Ուկրաինային ասում է, որ նա ազատ կողմնորոշվելու և տեղաշարժվելու իրավունք չունի` անկախ Մայդանի հաղթանակից և ԵՄ-ի հետ ձևավորած հարաբերությունների մակարդակից: Երկրորդ` դրանով նա հստակ ուղերձ է հղում հետխորհդրային գրեթե բոլոր այն երկրներին, որտեղ դեռևս քիչ թե շատ ազդեցություն է պահպանում: Առաջինն այդ ակնարկը հասկացավ, կարծես թե, Ղազախստանը: Այդ երկիրն այսօր պաշտոնապես հայտարարել է, թե ճանաչում է Ղրիմի հանրաքվեի օրինականությունը և ըմբռնումով է մոտենում այդ երկրամասն իրեն միացնելու Ռուսաստանի որոշմանը: Դա այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱՄՆ նախագահին հեռախոսազրույցի ընթացքում համոզում էր, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դնում:

Ղազախստանն ընդհանրապես շատ հետաքրքիր մարտավարություն է կիրառում Ռուսաստանի հետ հարաբերություններում. սկզբում նա ձևեր է թափում, թե սկզբունքորեն պաշտպանում է սեփական ազգային շահերը, սակայն վերջին պահին անում է այնպիսի գործողություններ, կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք հաճո են Ռուսաստանի քիմքին: Այդպես եղավ, երբ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցի շրջանակում Նազարբաևը հայտարարեց, թե առկախված է համարում Ղարաբաղի և նրա հետ ՄՄ-ի սահմանների հստակեցման հարցը, ուստի ՄՄ-ին Հայաստանի անդամակցելուն համաձայնություն տալու որոշումը ստորագրում է հատուկ կարծիք կցելով: Հետո պարզվեց, որ փաստաթուղթը նա ստորագրել է առանց որևէ հատուկ կարծիքի: Հիմա հերթը Ուկրաինայի տարածքային ամբողջականության խնդրինն է, որը, ի դեպ, անուղղակիորեն վերաբերում է նաև հենց Ղազախստանին: Այստեղ ևս, ինչպես Ուկրաինայում, էթնիկ ռուսները չափազաանց շատ են, և չի բացառվում, որ մի օր Մոսկվան որոշի այնտեղ առանց տարբերանշանի ռազմական կոնտինգենտ մտցնել` ռուսալեզու հանրությանը պաշտպանելու պատրվակով: Աստանան գնաց շատ ավելի կարճ ճանապարհով` Պուտինին սիրաշահելու և երկրորդ Ուկրաինա դառնալու վտանգը դրանով առժամանակ հեռացնելու:

Եթե մինչ հիմա թվում էր, թե Ղազախստանը Ռուսաստանի ախորժակը զսպելու հարցում որոշակի հետևողականություն կցուցաբերի` դրանով անուղղակիորեն պաշտպանելով նաև ավելի փոքր և քիչ ազդեցություն ունեցող հետխորհրդային երկրների շահերը, ապա Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին Աստանայի հայտարարությունից հետո այդ հույսերը չքանում են:

Եթե Ղազախստանի նման պետությունն այլընտրանք չի տեսնում ժանդարմի հետ հարաբերություններում, ապա մյուս երկրների, այդ թվում նաև Հայաստանի վիճակը կրկնակի խոցելի է դառնում: Բաց խաղաքարտերով առաջնորդվելու սկզբունքից ելնելով` Կրեմլն իր այսպես կոչված գաղափարական-վերլուծական, իրականում նեոնացիոնալիստական «գրոհայինների» միջոցով, ինչպիսիք են Ժիրինովսկին, Դուգինը, արդեն հստակ հասկացնում է, թե ինչ է ակնկալում Հայաստանից: Աշխարհակարգային ներկայիս փոփոխությունների, գլոբալ վերադասավորումների և միջազգային իրավունքի ճգնաժամի շրջանակում Կրեմլի ակնկալիքը մեկն է` ռուսական շահերը անվերապահորեն նույնացնել սեփական ազգային շահերի հետ և առաջնորդվել միմիայն այդ ամբողջատիրական շահերով: Դա ենթադրում է, որ Հայաստանը կարող է իրեն անվտանգ, ապահով զգալ` ինքնիշխանությունը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի շահերին զոհաբերելու պարագայում, հակառակ դեպքում իր առջև ունենալով բառացիորեն ամեն ինչից, ընդհուպ հողից ու ժողովրդից զրկվելու հեռանկարը:

Ստացվում է, փաստորեն, որ Ռուսաստանը բուֆերային գոտով շրջափակելու և քաղաքական մեկուսացման ենթարկելու իր շտապողական քայլերով Արևմուտքն արթնացրեց և կատաղեցրեց արջին, որն իր կատաղությունը թափում է` աջուձախ տրորելով այն ամենը, ինչին հասնում են նրա թաթերը:

Ռուսաստանը Մայդանում տեսնում էր և շարունակում է տեսնել միայն ուկրաինական ֆաշիստներին, որոնց մեծ հաճույքով անվանում է բենդերականներ: Բայց այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը սկսում է վարել հետխորհրդային երկրների նկատմամբ, ուկրաինական «բենդերականությունից» տարբերվում է միայն իր կազմակերպված ու համակարգային բնույթով: Ուկրաինայում դա գոնե պետական քաղաքականության մաս չի կազմում: Բայց Ռուսաստանում մենք արդեն գործ ունենք նացիոնալիստական հենքի վրա կառուցվող կայսերականության հետ: Այս քաղաքականությունը բոլշևիզմից վատ է նրանով, որ բոլշևիզմը գոնե գեներացվում էր ժողովուրդների ու մարդկանց սոցիալական իրավահավասարության ու արդարության գաղափարների վրա, որոնց հանդեպ նախնական շրջանում ռոմանտիկ հավատ կար: Մինչդեռ պուտինյան Ռուսաստանի կայսրության վերականգնման ձգտումները խարսխված են բացառապես ռուսակենտրոնության վրա:  

Սա լրջորեն մտորելու տեղիք պետք է տա գրիբոյեդովյան «անմեղ» ակումբների սիրահար մեր որոշ հայաստանյան մտավորականների: Ակնհայտ է, որ պետության ներկայիս ուղղակի խղճուկ վիճակը պետական և քաղաքական համակարգերին զրկում է այս էքսպանսիային դիմադրելու բոլոր հնարավորություններից: Բայց հասարակական, մտավորական ու քաղաքացիական հանրույթը բավականաչափ ազատ է` գոնե այդ մակարդակով հակազդեցություն ցուցաբերելու համար: Որովհետև դա այն լեզուն է, որը չափազանց դժվար է կտրել, և արտաքին որևէ ուժ կամ ուժային կենտրոն գոնե առայժմ չի կարող զրկել ազատ մտածելու, արտահայտվելու իրավունքից: Դա, ինչպես նաև դրա հետևանքները, մոսկվաներում հրաշալի են հասկանում: Հակառակ դեպքում տարատեսակ ակումբների քողածածկույթի տակ էմիսարներ չէին գործուղի Հայաստան` հասարակական սերուցքի շրջանում ուղեղների լվացք կատարելու թաքնված առաքելությամբ:  

Մեկնաբանություններ (6)

hovo
Chem gisum hotvadzi enthanour midk@ vor ays amen@ rusagamolutyan artyunk e. Rusasdann ir barz/pragmatik/ chaselu hamar sovoragan ashkharhakaghakagan shahern e bashdbanum, ayo teguz anorinagan janaparhov ... bayts cuba-i blokadan el e anorinagan (hadgabes sar@ baderazmi avardits hedo), Cuba nerkhujelu amerigyan ports-n el er anorinagan, Vietnamn el, 2 Afghanagan baderazmnern el, iraki baderazmn el, lybia-n el, Serbia-n el, yevayln, yevayln. Ba inch, NATO-n bidi gar Rusasdani sahmanin arants voyeve Rusagan reaktsia-i? Sa minimumn e, u barzabes tsuyts e dalis Rusasdani dgarutyun@ vor ir anmijakan sahmanneri critikakan hadvadzi hamar e arten baykarum (basharvadzi dirkerum e), hamarya husahad dzidzagheli divanagitakan methodnerov inchbisin e Ghrimi shdap hanrakven! Dasakan mrtzagtsutyun hzorneri michev, voch mi zarmanalu ban el chga ka ... batsi ayn banits vor Rusasdane ayskan toulatsav 20 darum, vor nuynisg yeghbayrakan Ukraynan irenits yeres e tekum!
artik
cankacatc hetxorhrdain erkir ov vorosume bajanvel ir ancialic vcharum e inhvor dzev u portdzn cuice talis vor vochmi arevmtian erkir chi karoxanum dra dem arnel, ete menq el patrastenq vcharel ait ginn menq el petqe anenq, baic mi gutce kareli e mi qich el hmbarel(mer azgain dimagitcna) u tesnel heto inch klini
hay
Տո ,գրոհում է շատ էլ լավ է անում, իսկ եթե ,,քեզ,, գրոհեն դու ում ես դիմելու ՝ ,,ախպեր,,թրքերին.....հերիքա ,,քլնգեք,,
Hayk
Armen, giteq inchi vra em zarmanum?? Vor haykakan ZLM-ner@ esqan kataxi hakarusakan hodvatsner en grum, amen or, or@ 24 jam, bayc hayastancineri vra bacarcak chi azdum)))). Harc em talis---inchu e edqan tarbervum lragroxneri u joxovrdi(99%) kartsiq@???? Inch eq kartsum, ov e aveli imastun?--lragroxner@ te joxovurd@??? CHe, che, 5-d sharasyan masin chem asum, miayn harcnum em.
Գեւորգ
Ցավոք, երկրները միշտ էլ ղեկավարվել են ուժի, ճարպկության, ստի, կեղծավորության, երեսպաշտության եւ այլ լրբական սկզբունքներով: Ռուսաստանը նման որակներով դեռ առաջինը չէ - իրենից վարպետները կան: Իսկ Հայաստանը նոր-նոր է սկսել այբուբեն սովորել: Բայց տաղանդավոր խոխեք օնինք ...!
Putine chisht e anum
Mer cyuxakan xujanic azatvelu hamar mardik patrast en urishi hanrakacarannern u bantere mtnel ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter