HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանի դիմումը: Վերջինս նշում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մարզային քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, իր պաշտպանյալ Ա. Կ.-ն դատարանում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև` ՀՀ ոստիկանության բաժնում նրան ապօրինաբար անազատության մեջ են պահել, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն են գործադրել:
Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով Ա. Կ.-ի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու և ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով Ա. Կ.-ի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter