HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Ցանկություն ունենք էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները Ինտերպոլի հետ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին:

Ողջունելով հյուրին` նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են  գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: «Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք է´լ ավելի խորացնել մեր հարաբերությունները Ինտերպոլի հետ»,- ասել է  նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն:  Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը Ինտերպոլի արդիականացման գործում:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ  Հայաստանը և Ինտերպոլի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում:  

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար և ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter