HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ախորժակ ա, է՜

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմոնյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնը, անդամագրվել է ՀՀԿ-ին:

Ըստ «ՀԺ»-ի աղբյուրների` տիկին Սողոմոնյանը ընդգրկվելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը երեկ հաստատեց, որ  ՎՊ նախագահի կինը ՀՀԿ անդամ է դարձել: Ինչ վերաբերում է Սողոմոնյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, Շարմազանովն ասաց, թե այդ մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ նախընտրական ցուցակը դեռ չի քննարկվել:

Ուշագրավ է, որ նախկին կոմսոմոլ Իշխան Զաքարյանը, որ հետագայում դարձավ կարկառուն ԲՀԿ-ական` համարվելով Ռ. Քոչարյանի մարդն ու խորհրդարան մտավ ԲՀԿ համամասնական ցուցակով, ընտանիքով ՀՀԿ-ականանում է: Ճիշտ է, ինքը՝ Զաքարյանը, ՀՀԿ անդամ չէ, բայց հիմա էլ համարվում է Սերժ Սարգսյանի մարդը:

 

Մեկնաբանություններ (2)

liana
gexaciner@ lcvel en qaxaq u miayn zbaxvum en poxer lvanalov hamapatasxan pashtonnerum. mardu zzvanqa galis sranc nmanneric...yntaniqnerov hhk kam bhk en...fuuuuuuu
RAFAYEL
Amen ashxatanq el mi pah talis e ir ardiunq@. Heto el, Mecn Ndjdehi pilisopaiutiun@ ho edqn bard che @nkalelu hamar?.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter