HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ոստիկանների վերաբերմունքը օրենքի նկատմամբ (տեսանյութեր)

Շատերս ենք տեսել Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող Ոստիկանության, դատախազության և այլ ուժային կառույցներին պատկանող մեքենաներ: Նման խախտումների մի քանի ժողվածու մենք արդեն հրապարակել էինք (հրապարակում 1 և հրապարակում  2):

Ու թեև ոստիկաններն արդեն վաղուց պետք է հասկացած լինեին, որ իրենց վարած մեքենաները տեսախցիկների ուշադրության կենտրոնում են, միևնույնն է, հայրենի իրավապահները չեն փոխում ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Ոստիկանին կարելի՞ է

Դեռևս դեկտեմբերին, Նալբանդյան փողոցի վրա` Ոստիկանության շենքի մոտ, «ՈՍ» պետհամարանիշներով մեքենաները համատարած կերպով կանգնած էին օրենքի խախտմամբ:

Տեղում միշտ կանգնած ՃՈ պարեկային մեքենայի տեսուչը պնդում էր, որ ոստիկաններին կարելի է արգելող նշանի տակ կանգնել:

Հարցի կապակցությամբ դիմեցինք Ճանապարհային Ոստիկանության պետին, ով նման հայտարարության համար «նկատողություն» հայտնեց տեսուչ Սարգսյանին… Սակայն դրանից Նալբանդյան փողոցի վրա օրինականություն չհաստատվեց: Անգամ հակառակը` օրենք խախտող  «ՈՍ» համարներով մեքենաների քանակը ավելացավ:

Այդ մասին վկայում է դեկտեմբերի վերջին և հունվարին կատարված նկարահանումները:

Առկայծող փարոսների բոյկո՞տ

Իսկ ահա այս տեսանյութում պատկերված Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաներին ուղեկցելու համար ստեղծված ստորաբաժանման աշխատակիցները կանգնեցնում են իրենց մեքենաները խաչմերուկների մեջտեղում և «ալարում են» միացնել առկայծող փարոսները (ինչը օրենքի կոպիտ խախտում է):

Այսինքն, անգամ այն դեպքում, երբ օրենքը չխախտելու համար ոստիկանները պիտի առանց տեղից շարժվելու ընդամենը մի կոճակ սեղմեն ու միացնեն փարոսները, միևնույնն է, օրենքի նկատմամբ հարգանքի չափն անգամ մի կոճակ սեղմելուն չի ձգում:

Իսկ ահա այս մի տեսանյութում երևում է, որ ոստիկանները օրենք են խախտում ընդամենը 15 վարկյան կարմիր լույսի տակ չկագնելու, կամ հետադարձը մի քանի մետր այն կողմ անելու համար:

Եզրահանգումները պարզ են

Եթե բոլորի աչքի առջև ոստիկաններն ու դատախազները օրենք են խախտում, պատկերացրեք, թե ինչ են անում նրանք իրենց աշխատասենյակներում:

Հաջորդ շաբաթ Ձեզ կներկայացնենք, թե որքանո՞վ են պատժվում խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների ու արագաչափերի աչքի տակ խախտում անող ուժային կառույցների ու պետական այլ մարմինների մեքենաների վարորդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter