HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ձերբակալվել է «ջրի մարդը»

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Արկադի Թորոսյանը: «Առավոտին» հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում գործող «Սապֆիր» ԲԲԸ տնօրեն Բաբկեն Պետրոսյանը:

Տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ Նոր Հաճընի քաղաքապետարանի «Հաճըն ջուր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արկադի Թորոսյանն իրեն առաջարկել է, որ կարող է «Սապֆիր» ԲԲԸ-ի ջրի պարտքը, որը 1մլն 800 հազար դրամ է, զրոյացնել:

Այնուհետ դրա դիմաց առաջարկել է 300 հազար դրամ մուծել պետության գանձարան` պետբյուջե, իսկ 700 հազար դրամ, որպես կաշառք, թողնել իրեն: Իսկ պարտքի մնացած 800 հազարն էլ տնօրենը ջրում է:

Երեկ 700 հազար դրամը «Սապֆիր» ԲԲԸ գլխավոր էներգետիկ Օնիկ Սարգսյանը որպես կաշառք փոխանցել է Արկադի Թորոսյանին: Կաշառքը ստանալու պահին վերջինս բռնվել է:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վաղը քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի ընտրվի կասկածյալի խափանման միջոցը:

Մեկնաբանություններ (2)

RAFAYEL
Shnorhakalutiun Onikin ev vostikanutian@.
karen
Erb wor joghovurd@ gitakci, havata wor pet byujen tsarayum e iren, ev byujei lcveluc shahum e inq@, wo4 te in4 wor meki grpan@, ayd depqum miayn knvazi kasharakerutyun@!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter