![](/static/articles/53/58/l-uAfVQLFpsM.jpg)
«Չորրորդ ինքնիշխանություն». բիզնես-վումնին փոխարինելու են եկել բիզնես- մենները
Նախագահականի «ՉԻ» աղբյուրները կեսկատակ-կեսլուրջ նկատում են, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վրա, ինչպես երեւում է, ռեկտոր «չի գալիս»:
Ոչ վաղ անցյալում բուհը պայքարում էր, որպեսզի ռեկտորի պաշտոնն ազատագրի գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջից` Գոհար Քյալյանից: 5 տարվա երկար եւ համառ պայքարի արդյունքում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հաջողվեց հասնել նրան, որ այս տարի կայացած ռեկտորի ընտրություններին տիկին Քյալյանն իր թեկնածությունը չառաջադրի: Արդյունքում ռեկտոր ընտրվեց Դումանյանը:
Սակայն, ինչպես երեւում է, բժշկականի ու համալսարանի «բազայում» գտնվող բուժհաստատությունների ներկայացուցիչների կյանքում առանձնապես բան չի փոխվել: Նրանք հիմա անգամ սկսել են կատակել, թե մեկ բիզնես-վումնին հիմա փոխարինելու են եկել միանգամից մի քանի բիզնես-մեններ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել