HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ

ՀՖՖ-ն ներկայացրել է արտերկրում հանդես եկող և մեր հավաքականում խաղացող ֆուտբոլիստների ելույթների հերթական ամփոփ վիճակագրությունը: Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն է:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Դինամո»-«Ռուբին»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Ակտոբե»՝ 1:1,  մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արտակ ԵդիգարյանԼիտվայի առաջնություն, «Տրակայ»-«Ժալգիրիս»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Դուկլա»–«Պրիբրամ»՝ 1:1, չի խաղացել վնասվածքի պատճառով:

Արտակ Դաշյան,  Բահրեյնի գավաթ, «Ալ-Մուհարրաք»–«Ալ-Հադդ»՝ 2:2, չի մասնակցել հանդիպմանը

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Ժետիսու»-«Կայրաթ»՝ 1:0,  մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«ԲԿՄԱ» հանդիպումը տեղի կունենա այսօր:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Զարյա»-«Մետալուրգ»՝ 0:4, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 78-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հաննովեր-96» - «Բորուսիա» Դորտմունդ` 0:3, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Սպարտակ»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Ակտոբե»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 79-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Սպարտակ»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Տոմ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Լուս.՝ AFP/Getty Images-ի (uefa.com) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter