Կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին ոստիկանության մարզային բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցները նվաստացրել են իրեն, ռետինե մահակով հարվածել են իր ոտքերին, ստիպել խոստովանել իր կողմից չկատարած հանցանքը, որի արդյունքում` Ոստիկանության բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր)-ում կյանքին վերջ տալու նպատակով կտրել է իր ձախ ձեռքի նախաբազուկը:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել