HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Նանյանի «Կովկասի Ջրերը»՝ Թբիլիսիում

Թբիլիսի «Կովկասյան տանը» տեղի է ունեցել լրագրող-լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի Ջրերը» լուսանկարների էլեկտրոնային ցուցահանդեսը:

«Ճիշտն ասած ես նման ձեւ չէի պատկերացնում, որ կանցկացնեմ Թբիլիսիում իմ ցուցահանդեսը, չնայած որ մի ամբողջ գիշեր պայքարեցի Վրաստանի տնտեսական գոտու մաքսավորների հետ լուսանկարներս Թբիլիսի հասցնելու համար: Վրացի մաքսավորներն անհիմն պատճառներով ինձնից ցանկանում էին կորզել 150-ից մինչեւ  400 լարի»,- իր խոսքում նշեց Գալուստ Նանյանը` հավելելով, որ չնայած Վրաստանը քաղաքակիրթ աշխարհի աչքին փորձում է իր ժողովրդավարության եւ կոռուպցիայից զերծ երկիր երեւալ, սակայն դա այդպես չէ. «Այս դեպքը եւս մեկ անգամ հաստատեց, որ այս երկրում գոյություն ունի կոռուպցիա, ինչը իրակաանացվում է «օրենքի» շրջանակներում»:

«Համոզված եմ, որ էլեկտրոնային ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որպեսզի Վրաստանի իշխանություններն այսուհետ էլ ավելի ուշադրություն դարձնեն բնության այն տարին, որի անունն է` ՋՈՒՐ»,- միջացառման ժամանակ նշել է լրագրող- լուսանկարիչ Նանյանը` նշելով, որ իր կոչով ցանականում է բոլորին հայտնել, որ այսուհետ խնամքով վերաբերվեն սպիտակ ոսկուն, որը բնության մեջ հանդես է գալիս որպես H2O:

«Կովկասի Ջրերը» էլեկտրոնային ցուցադրությանը ներկայացված է եղել 101 լուսանկարներում,  որին ներկա գտնվողները դիտելուց հետո իրենց երախտիքի խոսքն են ասել հեղինակին եւ դժգոհություն հայտնել լուսանկարիչին սահմանում խոչընդոտելու համար:

«Թե ինչպես է ջուրը օգտագործվում տարածաշրջանի երկրների կողմից, դա հայտնի  է բոլորիս, եւ ես այս անգամ չեմ կրկնվի, որովհետեւ բազմից եմ խոսել դրա մասին բազմաթիվ բնապահպանական հավաքներում, իմ կողմից գրված նյութերում, ինչպես նաեւ  դրանք ներկայացրել եմ իմ լուսանկարներում»,- ասաց Գ. Նանյանը եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ իրեն աջակցողներին:

Հիշեցնենք, որ ցուցաահանդեսին աջակցել են «Վալլեքս» խմբի ընկերությունները եւ «ԱրմենՏել» ընկերությունն իր «Beeline» ապրանքանիշով, իսկ Վրատանում` «Շեն» ՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter