HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոսքի իրավունք». մտավորականները պետք է վերջնագիր ներկայացնեն իշխանություններին

«Խոսքի իրավունք» միավորման անդամները հերթական անգամ խստիվ դատապարտում են հայոց բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը: Առաջարկում ենք Հայաստանի բոլոր մտավորականներին`անկախ քաղաքական հայացքներից, իրար հետ ունեցած հարաբերություններից, գործունեության ոլորտից կազմել բաց նամակի մի տեքստ, ուր հնարավորինս կտրուկ և սուր կքննադատվի  բանակում տեղի ունեցածը:

 

Ստորագրողների թվում պետք է լինեն նաև ՄԻՊ գրասենյակի, Հանրային խորհրդի, ՊՆ հասարակական խորհրդի և այլ կառույցների ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը պետք է միավորի բազմաժանր արվեստագետներ և շոու-բիզնեսի «աստղեր»:

Կարևոր է նաև այն երիտասարդների խոսքը, ովքեր ասում էին, որ Հայաստանը մենք ենք: Այս նախաձեռնությունը ավելի մեծ կշիռ կտա նրանց խոսքերին և կամրագրի նրանց տեղը մտավորականության շարքերում:

Դա չպետք է լինի կոչ կամ պահանջ: Ավագ և կրտսեր այդ քաղաքացիները պետք գրեն կոշտ: Նրանք պետք է վերջնագիր ներկայացնեն իշխանություններին: Այս դեպքում լռելն աններելի է: Անտարբերությունը`ամենամեծ չարիքն է, որը շղթայով ծնում է նորանոր հանցանքներ:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Վերջապես, այսքան տարի լռելուց հետո ուզում ենք չլռել: Հետաքրքիր է, էլ ինչ պետք է բոլորիս պատահի, որ ցղավից մռնչանք ինչպես ազատ վայրի գազան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter