
Քեսապը պաշտպանելու նախաձեռնություն Արցախից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը Քեսապի հայերին պաշտպանելու նպատակով առաջարկում է ձևավորել զինված խմբեր։
Պատգամավորն ինքն անձամբ պատրաստ է գլխավորել Քեսապի գյուղերի պաշտպանության համար ձևավորվելիք միավորումները և մեկնել գործողությունների վայր։ Վ. Բադասյանը կոչ է անում hայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին` հատկապես նրանց, ովքեր պատերազմական փորձ ունեն, միանալ Քեսապի շրջանի հայության պաշտպանությանը։
Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված ավազակախմբերը անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի շրջանի հայաբնակ գյուղերի անզեն, խաղաղ բնակչության վրա, ինչի հետևանքով հայկական բնակչությունը տեղահանվել էր: Վ. Բադասյանը կոչ է անում համայն հայությանը կազմակերպել Քեսապի բնակչության պաշտպանությունը և վերականգնել տեղի հայության արժանապատվությունը։
«Հայության որևէ հատվածի արժանապատվությունն ամբողջ հայության արժանապատվությունն է»,- նշված է «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունում։
Լուս․՝ Մարութ Վանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել