HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյան. «Մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ, երբ ուզենա լվա, երբ ուզենա մզի». ԲՀԿ-ն լքեց դահլիճը

Ազգային ժողովը շարունակվում է բուռն քննարկել պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եվ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ դասեր տվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին՝ նրան խորհուրդ տալով «չխառնվել մեծերի գործերին»:

Դրանից հետո ելույթ ունեցավ Գալուստ Սահակյանը: Նա նշեց որ այս քննարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդդիմադիր 7-8 պատգամավոր ցանկանում է գալ խոսել ու գնալ: «Ես չգիտեմ՝ խնդամ, թե լավ: Սա կամ զավեշտ է կամ հումոր»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ նմանատիպ քննարկումները նմանվում են «հավի ու կորեկի» պատմությանը, ինչը ամոթ է: «Սա ծես է, որը հայկական չէ»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը եւ հավելեց, որ մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ, երբ ուզենա լվա, երբ ուզենա մզի: «Հլա քեզ նայի, քո տրամաբանությունը նայի, սա ինչ ոճ է»,- խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա այդպես էլ բովանդակային քննարկում չծավալեց եւ խոստովանեց. «Ամբողջ հանրապետականին բերում նստացնում եմ, ասում եմ՝ չգնաք, որ պատշաճ լինի: Բայց հարց չի քննարկվում, դուք ամբոխ եք հավաքում»,- նշեց Գալուստ Սահակյանը եւ խոսքն ավարտեց Հովհաննես Թումանյանի խոսքերով: 

Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ ԲՀԿ-ն ամբողջ կազմով լքեց նիստերի դահլիճը: Երբ Գ. Սահակյանը ելույթը վերջացրեց, Հովիկ Աբրահամյանը նրան խորհուրդ տվեց մեջբերումներ անելիս հեղինակի անունը սկզբից նշել, որ մարդիկ չմտածեն, թե իր խոսքերն են եւ վիրավորվեն հեռանան։

Ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որի խնդիրն է լինելու հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի, Երեւան քաղաքում ձեւավորված վճարովի ավտոկայանատեղերի գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռի փոփոխության եւ նրանց շահերի պաշտպանության ներկայիս վիճակի ուսումնասիրությունը, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի տեղադրման, ինչպես նաեւ՝ վճարովի ավտոկայանատեղերի սպասարկման գծով ՀՀ գերատեսչությունների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության ուսումնասիրությունը, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեւարձի հնարավոր վերանայման օբյեկտիվ պատճառների առկայության ուսումնասիրությունը, չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ պարտադիր ապահովագրության գծով կիրառված տուգանքների հետեւանքների գնահատման եւ դրանց վերանայման հնարավորությունների ուսումնասիրությունը եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter