Ֆինանսների նախարարը «դուռակից» բացի այլ թղթախաղ չգիտի
Ազգային ժողովում լրագրողները ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք խնդիրներ կան խաղատների ոլորտում եւ եթե կան, ինչո՞ւ դրանք չեն լուծվում, քանի որ վերահսկողը ֆինանսների նախարարությունն է: Նախարարը պատասխանեց, որ խնդիրներ չկան:
Նշենք, որ խաղատների թեման երեկվանից ակտիվ քննարկվում է խորհրդարանում: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ, անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների առաջարկությանը՝ արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, զարմանք էր հայտնել, թե ինչու որոշման նախագծում չի ներառվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որը Երեւանում գործող միակ խաղատունն է, մյուսները փակվել են:
«Երբեք չեմ եղել ամենաթանկ կազինոներում եւ անգամ ամենաէժան»,-ասաց նախարարը: Լրագրողներից մեկը ասաց, որ լուրեր են տարածվում, թե Դ. Սարգսյանը թղթախաղի մոլի երկրպագու է, ինչին ի պատասխան՝ ֆինանսների նախարարը ասաց. «Ափսոս, բայց ես որեւէ թղթախաղ չգիտեմ, բացի դուռակից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել