HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդակաթիլային վիրուս է

Նախօրեին՝ ժամը 09:30-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի 5 բնակչի մոտ նկատվել են որովայնի ցավեր, և նրանք տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկացի» բժշկական կենտրոն:

Տեղում պարզվել է, որ նախորդ օրը 1998 թվականին ծնված Անահիտ Թորոսյանը, 1996 թվականին ծնված Նարինե և 1995 թվականին ծնված Արուսյակ Պողոսյանները, 1995 թվականին ծնված Լիլիթ  և 1994 թվականին ծնված  Հարություն  Հարությունյանները, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

«Տուժածների վիճակը բավարար է: Նախնական տվյալներով՝ նկատվել է կոկորդի կարմրություն, որը օդակաթիլային վիրուս է և աղիքային թունավո­րում չկա»,- տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter