HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը զգուշացնում է. ջերմաստիճանի անկում է սպասվում

Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում`  ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:

Առավել մանրամասն՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter