HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մրջնաբույն» խմորեղենի մեջ հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։ «Կալաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքիանվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, «Մրջնաբույն» խմորեղենի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter