HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր, տեղեկացնում է կառավարության կայքը:

Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա: «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է», - շեշտել է կառավարության ղեկավարը:

Մեկնաբանություններ (3)

Hrach
Ete ushadrutyan kentronum liner ayd hartsakumy kanxvats kliner. Zbaxvatsen zut oportunizmov.
henri
Այս կառավարութիւնը շատ լաւ խոստումներ է տալիս բայց գործնականում ուղիղ հակառակն է անում։ Ոնց հաւատանք ։
Hrach
Մյուս խնդիրը նա է վոր Քեսաբի եվ Քեսաբցիների մասին լուրեր չունենք այլ ունենք զուտ ՎԻՊ լուրեր վորտեղ խոսում են այս կամ այն պաշտոնյան կամ կրոնական գործիչը ինչ ասաց եվ ինչ արեց: Այսինքն չկա միավոր վորը ամեն օր կարողանա ինֆորմացիա տալ հասարակ մարդու մասին եվ բնակավայրի շուրջ ծավալվող իրադարցություների շուրջ. Պետությունյ սա կարող է կազմակերպել եվ բայց չի անում հավանաբար չի ուզում անել վոր մամուլը միայն իրենց մասին խոսի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter