HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյան-Կրամնիկ՝ ոչ-ոքի. Անանդը կարող է հավակնել գահին

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանն սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, որը Լեւոնի 7-րդ ոչ-ոքին էր այս մրցաշարում: Նա նաեւ 3 հաղթանակ է տարել ու վաստակել է 6,5 միավոր:

Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Անանդ-Անդրեյկին պարտիան, չնայած հնդիկ գրոսմայստերը հաղթելու մեծ հնարավորություն ուներ: Տոպալով-Սվիդլեր պարտիան էլ ավարտվեց սպիտակների հաղթանակով: 

Արոնյանը Անանդին զիջում է մեկ միավոր: Շարունակվում է Մամեդյարով-Կարյակին պարտիան:

Աշխարհի գահընկեց չեմպիոն Անանդը կրկին կարող է հավակնել գահին, քանի որ մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր, իսկ մեկ միավորի տարբերությունը քիչ չէ այս դեպքում:

Վերջին երկու տուրում մեր շախմատիստը սեւորով կմրցի Անդրեյկինի, ապա սպիտակներով՝ Կարյակինի հետ: Վաղը հանգստյան օր է, իսկ վերջին տուրերը կկայանան ամսի 29-ին եւ 30-ին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter