HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՓՊ-ն իր անդամներին հորդորել է կանխել իրենց վստահորդների վիրավորական գործողությունները մյուս կողմի փաստաբանների նկատմամբ

Փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանն առնչվող հարցեր: Ինչպես նշված է Պալատի տարածած մամլո հաղորդագրության մեջմ հանդիպմանը ներկա է գտնվել երեսուն փաստաբան, ովքեր հանդես են եկել ելույթներով, մասնավորապես` Նորայր Նորիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Ռուբեն Բալոյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը, Մարինե Թովմասյանը, Վահե Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը, Արսեն Սարդարյանը, Վարուժան Վարդանյանը, Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Արթուր Հովհաննիսյանը, Միհրան Պողոսյանը և այլք:

Մասնակիցները փաստել են, որ նման իրավիճակը անթույլատրելի է և պետք ձեռնարկվեն միջոցներ դրանք կանխարգելելու ուղղությամբ:

Քննարկման արդյունքում որոշվել է.

- դիմել դատական իշխանությանը՝ կլոր սեղան կազմակերպելու առաջարկով,

- փաստաբաններին հորդորել նմանատիպ իրավիճակներում՝ հնարավոր միջոցներով կանխել իրենց վստահորդների կողմից վիրավորական գործողությունները մյուս կողմի փաստաբանների նկատմամբ.

- վերապատրաստման դասընթացներում ներառել այս իրավիճակներում փաստաբանների վարքագծի դրսևորման վերաբերյալ թեմաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter