HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տարածումը 70 համայնքում» նախաձեռնությունը

Հայաստանի եւս 70 համայնք  կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին: Այս մասին այսօր հայտարարվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում» նախաձեռնության նոր փուլի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ:

Ինչպես նշված է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամլո հաղորդագրության մեջ, միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունել է ձեռնարկը` նշելով, որ այն համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը, որով կարեւորվում է համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի ներդրումը: «ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարումը էականորեն կնպաստի համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, աշխատանքների արդյունավետ  կազմակերպմանը, ինչպես նաեւ տեղական մակարդակում  որոշումների կայացման թափանցիկությանը»,- ընդգծել է Ա. Գեւորգյանը:

Փոխվարչապետի խոսքով` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներկայումս ներդրված է հանրապետության 512 համայնքում,  եւ իրականացվող աշխատանքները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկա 2-3 տարում հանրապետության բոլոր համայնքներն արդեն կօգտվեն էլեկտրոնային կառավարման համակարգերից:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպությանը` ինչպես տեղական ժողովրդավարության զարգացմանը, այնպես էլ ընթացիկ ծրագրերին ու  բարեփոխումներին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար:

«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Հիլքե Էբերտը նույնպես արդյունավետ է համարել կատարված աշխատանքները` վստահություն հայտնելով, որ նախաձեռնության  նոր փուլը նույնպես հաջողությամբ կիրականացվի:

 Միջոցառմանը ներկա էին շահառու համայնքների ղեկավարներ, ՀԿՏՀ-ի կիրառման համար պատասխանատու աշխատակիցներ, որոնց ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին  համակարգի ներդրման եւ կիրառման առանձնահատկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter