HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրը ՀՀԿ-ականացվում է, իսկ Գեղարքունիքում ավելանում են «բարգավաճականները»

Այս օրերին ակտիվ կուսակցականացման գործընթացներ են գնում մարզերում: Արմավիրը գրեթե ամբողջությամբ հանրապետականացվում է՝ շնորհիվ ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Իսկ Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանն էլ ամեն ինչ անում է, որ առողջապահական եւ կրթական համակարգի աշխատակիցները ԲՀԿ-ական դառնան: 

Եթե որեւէ միջոցառում է լինում, ապա, ըստ ձեւավորված ավանդույթի, հախուռն ձեւով անդամատոմսեր են բաժանվում: Վերջերս Արմավիր քաղաքում հերթական «խմբակային» կուսակցականացման ժամանակ ակնհայտ դարձավ, որ երիտասարդներն ամենեւին էլ խանդավառված չեն այդ գործընթացով: Նրանք այնքան պասիվ էին, որ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետը ստիպված նրանց հորդորեց՝ ծափահարել, ոգեւորվել: 

Կուսակցականներ են դառնում հատկապես երիտասարդները: Նրանցից մեկը խոստովանեց, որ Արմավիրի մարզի բնակիչ է եւ սովորում է բուհերից մեկում: Ուսանողուհին պատմեց, որ իր ուսման վարձը վճարել է ՀՀԿ-ն եւ իրեն դրա դիմաց առաջարկել են անդամագրվել կուսակցության շարքերը, ինքն էլ համաձայնել է, սակայն չի կիսում կուսակցության գաղափարները: 

«Այդ պահին ով էլ ինձ առաջարկեր ուսման վարձս վճարելու դիմաց անդամագրվել իր կուսակցությանը՝ կհամաձայնվեի, քանի որ ես ի վիճակի չէի այլեւս շարունակել ուսումս: Ճիշտ է՝ հիմա կուսակցական եմ, բայց միայն տոմսով, որն ինձ համար ձեւական բնույթ է կրում»,- ավելացրեց ուսանողուհին: 

Գեղարքունիքում էլ է օր օրի կուսակցականների թիվն ավելանում: Կուսակցականացվում են հատկապես կարիքավոր գյուղացիներն ու պետական ոլորտի աշխատողները: 

«Կուսակցականացման ոչ մի հրահանգ չկա: Այս պահին մեր մարզում անդորր է, ոչ մի ակտիվ իրարանցում չկա: Կոալիցիոն կուսակցությունները համագործակցված եւ շատ արդյունավետ աշխատում են իրար հետ, եւ ոչ մի խնդիր չկա: Ես այսօր ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իմ երկու տեղակալներից մեկը ՀՀԿ, մյուսը՝ ՕԵԿ անդամ է, այնպես որ խնդիրներ չկան»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: 

Մարզպետի ասելով՝ ինքը չի տեսնում, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակամարտություն կա: Անդրադառնալով մարզում հախուռն կուսակցականացման խնդրին, երբ մեկ քաղաքացին միաժամանակ մի քանի կուսակցության անդամ է, Նվեր Պողոսյանը հավելեց, որ եթե իմանա ԲՀԿ-ականը նաեւ այլ կուսակցության անդամ է, նրան անմիջապես կհեռացնի կուսակցության շարքերից: «Նա իմ ինչին է պետք»,-ավելացրեց Գեղարքունիքի մարզպետը:

Մեկնաբանություններ (2)

Gegham
LAV KLINI JOXOVRDIN ASHXATANKOV APAHOVEK VOCH TE KUSAKCAKAN TOMSOV
RAFAYEL
Yes koch em anum eritasardnerin linel ardjanapativ` hargelov sepakan [email protected], ov krtutin kam lav krtutian pakas uni, karox e heshtutiamb carayecvel inch-inch shaheri, ainpes, inchpes tiknikainum e linum.kam el katarel der, inchn uni xrtvilak@, asenq, coreni dashtum. Havatal petq e ujex arajnordi kam gaxapari.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter