HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծծմբային անհիդրիդով հագեցած արտանետումներ Ալավերդիում

Երեկ  երեկոյան  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող  Ալավերդու պղնձաձուլական գործարանում վթարային իրավիճակ էր:

Ժամը 18:30-ի սահմաններում գործարանի  երկու`Կոշաբերդ սարի  գագաթին  տեղադրված նոր` 20 մետր և գործարանի տարածքում  տեղադրված նախկին` 100 մետր բարձրությամբ խողովակներից  միաժամանակ սկսեցին  դուրս ժայթքել  ծծմբային անհիդրիդով հագեցած արտանետումները:

Արտանետումներ սկսվեցին նաև  գործարանի մետալուրգիական  արտադրամասից: Նման արտադրական  վթարների ալավերդցիները  ականատես են լինում պարբերաբար: Հիշեցնենք, որ Ալավերդու  պղնձաձուլական գործարանի ծխնելույզը  Կոշաբերդ սարի գագաթ է բարձրացվել 2011թ.-ին:  Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պաշտոնյաների՝ նախկին 100 մետր բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբ գազերը Կոշաբերդից  արտանետվում են  218 մետր  ավելի բարձր կետից:

«Եթե  մինչև նոր ծխնելույզի տեղադրումը Ալավերդի քաղաքում  ծծմբային անհիդրիդի սահմանային թույլատրելի  կոնցենտրացիան(ՍԹԿ)  գերազանցում էր 10-12 անգամ, ապա 2011թ.-ի հոկտեմբերից  ծծմբային անհիդրիդի  ՍԹԿ-ի  գերազանցումը կազմում է  առավելագույնը  1,3-1,5 անգամ»,-նշված է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կայքում:   

«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը «Հետքին» հայտնեց, որ պարբերաբար կրկնվող  արտադրական վթարների մասին պարզաբանում կտան գրավոր:    

 

Մեկնաբանություններ (6)

Վահրամ Ավագյան
Ես ընդամենը Ձեզ ասել եմ, որ, եթե որևէ հարց ունեք, պետք է տալ գրավոր, և գրավոր կստանաք Ձեր հարցի պատասխանը: Այլ բան, որպես կանոն, ես հեռախոսով Ձեզ չեմ ասում:
Լարիսա Փարեմուզյան
Պարոն Ավագյան , այլ բան ես չեմ էլ գրել: Ես Ձեզ հեռախոսով դիմել եմ վթարների ի պատճառների մասին պարզաբանում ստանալու համար: Դուք ինձ հեռախոսով պատասխանել եք, որ պատասխան կարող եմ ստանալ միայն Ձեզ գրավոր դիմելուց հետո: , որին դուք բնականաբար պետք է պատասխանեիք գրավոր: : Այլ բան Ձեր անունով հոդվածում չի էլ գրված: Խնդրում եմ ուշադիր կարդացեք հրապարակումը: Անկեղծ ասած` չեմ հասկանում Ձեր նեղսրտելու պատճառը:
նախկին Ալավերդցի
1-ին: Տո հեր օրհնած, բա էդ հոդվածն ու նկարները գրավոր հարց չեն, ինչու՜ եք անհասկացող ձեւանում ու դերասանություն անում: Գրվածը նշանակում է որ մարդկանց առողջությանը վնաս է պատճառվել: Այն ձեզ է վերաբերվում եւ ներողություն, բացատրություն ու պատասխանատվություն է ենթադրում, այլ ոչ թե մեծամիտ, դատարկ ու անմիտ դեմագոգիա (ֆռռիկ - ժողրդի լեզվով ասած), որից սիրտ է խառնում:
nene
դե ,բնականաբար,ինչ է եղել որ ․պատասխան տալու խնդիր էլ չունեն։
Գարեգին Անտաշյան տ.գ.թ.
100 մ-ոց խողովակից պարբերաբար երևացող արտանետումները ասպիրացիոն համակարգի ներդրման ոչ թե արտադրական վթաների արդյուն ք են: Մետալուրգիական ագրեգատներից ոչ կազմակերպված արտանետումներն այդ համակարգի օգնությամբ որսվում են և կազմակերպված ուղղվում դեպի 100 մ-ոց ծխատար՝ ավելի նվազեցնելով օդում ծծմբական անհիդրիդի կոնցենտրացիան: Լավ կլինի տիկին Փարեմուզյան հոդված գրելուց առաջ մասնագետների հետ խորհրդակցեք:
նախկին Ալավերդցի
տ.գ.թ. Գարեգին Անտաշյան - ին: 1. « արտանետումները ասպիրացիոն համակարգի ներդրման ոչ թե արտադրական վթաների արդյուն ք են:», - Լոռեցի գիտնականի փայլուն դիտողություն - ստացվում է որ ծուխը վթարի արդյունք չէ, այլ միայն ասպիրացիոն սիստեմի «ներդրման!» (Դուք էլ չներդնեիք, հեր օրհնած!) 2. «Լավ կլինի տիկին Փարեմուզյան հոդված գրելուց առաջ մասնագետների հետ խորհրդակցեք:» - Իսկ մասնագետների հետ խորհրդակցելուց հետո հոդվածագիրը կհամոզվեր որ էդ իր իմացած ծուխը չէ եւ կգովաբաներ գործարանին ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter