HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի խորհրդականը կոմայի մեջ է

Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մի քանի օր առաջ նա մեկնել էր Մոսկվա, որտեղ կոտրվել էր Վարդանյանի ազդրում տեղադրված մետաղյա ձողը:

Նոր վիրահատություն է պահանջվել Երևանում, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված խնդիրների պատճառով: Տվյալ պահին Վարդանյանը գտնվում է կոմայի մեջ, բժիշկները նրա վիճակը գնահատում են «կայուն ծանր»:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվելլ էր տրակտորի, որը տեսանելիության վատ պայմաններում կայանել էր ճանապարհին առանց միացրած լույսերի: Այս մասին հայտնում է «shirakcenter.org»-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter