HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,  ուժեղ քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:

Փակ են Երևան – Գյումրի – Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի, Վանաձոր - Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ - Ճամբարակ, Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածները  և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները:

Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է:

Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter