HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքներ են իրականացվում համայնքներում երթևեկությունն ու էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված` հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:

Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն  աշխատանքներ են իրականացնում`  համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հայտնում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ոստիկանության եւ մարզպետարանների  համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները`  ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ եւս առաջարկվում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես նաեւ հետեւել արտակարգ իրավիճակների, տրանսպորտի եւ կապի, պետական այլ մարմինների կողմից իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter