Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ տեղացած աննախադեպ առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Ձնահեռացմանը զուգահեռ՝ տեխնիկական աղի և ավազի խառնուրդով մշակվել են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի մասերն ու մայթերը: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Միայն գիշերվա ընթացքում օգտագործվել է 140 տոննա տեխնիկական աղ և 300 խ/մ ավազ: Չընդհատվող ռեժիմով աշխատանքները քաղաքապետի հանձնարարությամբ կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում՝ ընդգրկելով նաև բակային տարածքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել