HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամը հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից: 

Երկհարկանի դպրոցը նախատեսված է 84 աշակերտի համար: Ամռանն այն շահագործման կհանձնվի, եւ համայնքի շուրջ 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց հաստատությունում: 

Դպրոցի տնօրեն Իրինա Սեւումյանի խոսքովª աշակերտները պարբերաբար մասնակցում են Հայաստանում եւ Արցախում անցկացվող տարբեր օլիմպիադաների եւ, որպես կանոն, բարձր ցուցանիշներով են տուն վերադառնում:  «Նոր դպրոցն, ինչ խոսք, կնպաստի, որ երեխաները դպրոց հաճախեն լավ տրամադրությամբ եւ ունենան բարձր առաջադիմություն: Հույս ունենք, որ մեկ-երկու տարի անց կավելանա նաեւ դպրոցում ուսանող աշակերտների թիվը»,- ասում է տնօրենը: 

Ընթացքում են նորակառույցի ներքին հարդարման աշխատանքները: Կից կառուցվող կաթսայատան շնորհիվ ընդհանուրը 940քմ մակերես ունեցող հաստատությունն ամբողջությամբ կջեռուցվի: Դպրոցը կունենա նաեւ բացօթյա խաղահրապարակ:    

Չափարն Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի պատմամշակութային կոթողներից առավել հայտնի են Հակառակաբերդ ամրոցն ու Կարմիր եկեղեցին: Շնորհիվ Չափարում 2012թ.-ին Հիմնադրամի կառուցած 4 կմ երկարությամբ ջրատարի` համայնքի 300-ից ավել բնակիչներն ապահովված են խմելու ջրով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter