HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ հատվածը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:

Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:

Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի  և  Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:   

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:    

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter