HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17 բնակավայր դեռ հոսանքազրկված է. խորհրդակցություն փոխվարչապետի մոտ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները:

Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին:

Նշվեց, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում եւս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Տեղեկացվեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման  աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը: Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը,  ինչպես նաեւ  մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաեւ դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները  ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա  երկրորդ կեսին կդադարեն:

Արտակարգ իրավիճակների եւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն  ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:

Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի  եւ  Լոռու մարզերում:  Մարզպետներին հանձնարարվեց սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական եւ կրթական հաստատությունների  բնականոն գործունեության ապահովման հարցը:

Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում է ՏԿՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter