
Կենտրոնական բանկը դադարեցրել է դոլարային ինտերվենցիաները
ՀՀ կենտրոնական բանկը անցյալ շաբաթվա ընթացքում դոլարային ինտերվենցիա չի իրականացրել: Վերջին 8 շաբաթների ընթացքում առաջին անգամ ԿԲ-ն հրաժարվել է դրամի փոխարժեքը կայունացնելու քայլերից:
Ավելին՝ ԿԲ-ն անցյալ շաբաթ արժութային շուկայից գնել է 1 մլն դոլար՝ 412.03 դրամ փոխարժեքով: Սա անուղղակի վկայում է, որ արժութային շուկայում անկումային գործընթացներ չկան: Հիշեցնենք, որ տարվա սկզբից ԿԲ-ն շուկայում վաճառել է մոտ 120 մլն դոլար՝ փետրվար-մարտին կանխելով դրամի կտրուկ արժեզրկումը:
Նախորդ շաբաթվա ընթացքում հայկական դրամը արժևորվել է ամերիկյան դոլարի նկատմամբ: Դոլարի պաշտոնական փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.33%-ով՝ 414.28 դրամից մինչև 412.9 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել