Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը ստոորագրել են համագործակցության համաձայնագիր
Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել