HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակում տիրող վիճակի համար պատասխանատու է գլխավոր շտաբի պետը, «Չենք լռելու»-ն պահանջում է նրա հրաժարականը

Ի պատասխան «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» ֆեյսբուքյան խմբի`պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջի շուրջ միավորվելու կոչին, հայտնում ենք, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ գլխավոր շտաբի պետը:

Ինչպես հայտնի է, Հայաստանում այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հենց գլխավոր շտաբի միջոցով է իրականացվում բանակային առօրյայի անմիջական կազմակերպումն ու իրականացումը, հետևաբար շտաբի պետն անմիջական և ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար: Այդ իմաստով, անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ: 

Իհարկե, ակնհայտ է նաև, որ դրանով պետք չէ սահմանափակվել, և այդ հրաժարականը պետք է դառնա Հայաստանի բանակի գեներալակազմի փոփոխության ընդամենը սկիզբը: Որքան այդ պրոցեսն ուշանա, այնքան շարունակելու են բանակում վտանգված մնալ մեր եղբայրներն ու ընկերները:

«Չենք լռելու»-ն տիրապետում է բացառիկ տեղեկությունների և ապացույցների (հիմնականում` տեսանյութերի տեսքով)` կապված զինված ուժերի 18 բարձրաստիճան զինվորականների կոռումպացվածության և ունեցվածքի հետ, սակայն դեռևս նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը:

Վերադառնալով բուն թեմային նշենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վերջերս ընդարձակ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին և հավաստիացրել, թե մտածում է բանակում տիրող վիճակի մասին և աշխատում դրա հետ կապված բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ: Մի՞թե ժամանակն է, որ այդ մարդը հարցազրույց տա: Ցավոք, այդ ժամանակը վաղուց է սպառվել, և եթե գլխավոր շտաբի պետը որևէ ասելիք ունենար հասարակությանը, կամ ինչ-որ անելիք ունենար հանցագործությունները կանխարգելելու համար, ապա արդեն իսկ այդ ամենն ասած կամ արած կլիներ: Ո՞ւմ է պետք նրա հարցազրույցը:

Հարցազրույցները բանակում իրավիճակ չեն փոխի, իսկ ահա հրաժարականը կարող է փոխել, որովհետև այդ պաշտոնին կարող է նշանակվել մարդ, ով ավելի հետաքրքրված կլինի զինված ուժերի վիճակով, զինվորի կյանքով, ով կտիրապետի ժամանակակից ռազմարվեստի և ռազմական կառավարման հոգեբանության հմտություններին:

Այդպես որ, Խաչատուրովը հիմա ոչ թե հարցազրույց, այլ հրաժարական պետք է տա: «Չենք լռելու»-ն հանդես է գալիս այդ պահանջով:

Մեկնաբանություններ (13)

karen
Vehari, es cav em aprum katarvatsi hamar! Es ayd hodvats@ mek angam kardacel ei! Angam patkeracum 4unei te um het em haghordakcvum! Huys unenanq, wor oreric mi or amen in4 kkargavorvi, ev ta Astvats wor bolor tsnoghnern irenc zinvor zavaki veradarc@ uraxutyamb dimavoren!
Վեհարի
Հարգելի Կարեն, վերում նշված անունը իմ իսկական անունն է: Իսկ որ մեր բանակում տեղի ունեցած սպանությունները որպես ռազմական գաղտնիք են պահվում, այդ մասին օրերս հայտարարեց գեներալներից մեկը: Որդուս աճյունը ուղեկցող սպաները ինձ հայտնեցին, ասելով` ,,Այս ամիսը ազերի դիպուկահարների քննություն հանձնելու ամիսն է: Վերջին մեկ շաբաթում ունենք 11 զոհ,, : Այս խոսքերն արտասանելուց րոպեներ անց հեռախոսազանգը սպային հայտնեց հերթական զոհի մասին: Զինկոմիսարիատից 20 000 դրամը ստանալուց ամեն անգամ ականատես եմ լինում թե ինչպես է գանձապահը թերթում հաստափոր մատյանը և հարյուրավոր անունների մեջից իմ անունը գտնում: Կարեն կարդա` http://old.hetq.am/am/society/aznaur-arakelyan/ զինվորի սպանությունը ակնհայտորեն կոծկելու մասին էջը, և եթե այդպիսի կոծկումների թիվը հազարավոր են, ապա այդ դեպքում Պ. Նախարարը թույլ է թե ուժեղ: ,,Չենք լռելու,,-ն իր այս հայտարարությամբ նախարարին համարում է թույլ: Լռելը նշանակում է թողնել, որ մեր բանակում կասկածելի սպանությունները շարունակվեն:
Վեհարի
Հարգելի RAFAYEL, եթե անմեղ զոհերի թիվը մի քանիսը լինեին այսքան աղմուկ չեր բարձրանա: Իսկ մեր ՊՆ-ի կողմից արհեստականորեն ստողծված ,,Ռազմական գաղտնիքները,, թույլ չեն տալիս իմանալ անմեղ զոհերի իրական թիվը և մեր հիվանդ բանակը բուժելու համար ճիշտ դեղատոմս ընտրել; Իսկ եթե մեր բանակի վիճակն արդեն այնպիսին է, որ ոչ թե բուժել այլ վերակենդանացում է պահանջվում ....:
ara
Hrajarakan pahanjel@ sxal e. Hraparakayin dat e petq. Haycvorn el petq e lini HAK-@. Miting@ ayspisi bani hamar en anum. Ays harc@ verjapes petq e lucvi, xaytarak ban e xaghagh paymannerum zinvori mah@. Ba hram kazm@ inchov e zbaxvac
RAFAYEL
Nax nshem, vor inqnaspanutiun tarberak@(hamenajn deps verjin depqerov) havanakan chem hamarum. Karcem Aveli obiektiv ev baroiakan kliner ararqner@ henc skzbic arnvazn vorakverin inqnaspanutian hakel@ kam inqnaspanutian drdel@ hodvacnerov. Hamazain chem HH zin dataxazi diqoroshman het` inqnaspanutiamb vorakvac ararq@ naxaqqnnutian @ntacqum hark exac depqum veravoakelun. Inch veraberum e Dzer harcumin, Vehari jan, ktam hetevial patasxan@: Chlinelov qreakan iravunqi masnaget, ev hetevabar vorosh hancakazmeri aveli profesional verlucutiun@ toxnelov hamapatasxan masnagetnerin` nshem heteviali masin. I harke dzer nshac karuicner@ patasxanatu en iravichaki hamar,baic voch kam voch aidqan qrekan, ail qaxaqakan. I harke kareli e verlucel HH Sahmanadrutiun@ ,HH qreakan orensgirq@,Dataxazutian masin orenq@, operativ hetaxuzakan gorcuneutian masin HH orenq@, HH Zu nerqin kanonagirq@, HH ZU kanunadrutiun@, HH Datakan orensgirq@ ev arhasarak voxj orensdrutiun@, vomanc ardaracnel, vomanc mexadrel, baic mi ban ainuamenainiv, im hamozmamb, barzic el barz e: chka qaxaqakan kamq ev patasxanatvutiun.Ain el cacr imunitetov(taracashrjan) hivandi(petutiun) hamar hatkapes vtangavor e hamakargain hivandutiun@, erb axtaharvum en bolor hiusvacqnern, organnern u organ hamakarger@( kurupcia).Sa bnakan iroxutiun e. Orinak, orers Britaniai pashtpanutian naxarar@ mez hamar karox e tval mi patcharov , havanapar amotic el, hrajarakan tvec ( i pativ Kemeroni ev britanakan hasarakutian em asum). Meknapaneln isk avelnord em hamarum. Lav em haskanum naev, vor mer hakarakord@ karox e shaharkel aid iradarzdutiunner@, baic amen depqum petq che gerazanci patranq stexcel. Uzum em mek angam evs cavakcel mez nman mi qanisin, ovqer hatkapes ais pahin el squm en harazati korust@ ev husal, vor der kgan lav jamanakner.
Վեհարի
Հարգելի պարոն Ռաֆայել, եթե հնարավոր եք համարում խնդրում եմ որպես իրավաբան պատասխանեք, մեր բանակում տեղի ունեցող սպանությունների, ,,ինքնասպանությունների,, և դրանց պատճառների կոծկման դիմաց Պաշտպանության Նախարարը և ԶՈՒ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվություն ըստ օրենքների կրում են թե ոչ:
RAFAYEL
Hargeli -akannner, es in harganqn u shnorhakalutiunn em haitnum dzez. Dzez pesneov e arajanum qaxaqaciakan hasarakutiun@. Yes patrast em naev im masnagitakan unakutiunnerov ajakcel dzez. Yes iravaban em. Inch veraberum e banaki hram kazmin, apa asem, or nrancic shater@ giuxerum esh qshelis petq e linein. Shatern anqan anpatasxanatu en u grehik, vor nuinisk anasun petq che vstahel nranc. Koch em anum arjanavor spanerin zspel ed (vomanq henc edpesel zorqi nersum kochvum en) sanz@. apakanum en tarineri qrtnajan ashxatanq@. Naxagahakani lrutiun@ normal chem ditum, karcum em petq e mxitarel mer zohvac txerqi harazatterin.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ,և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անմիջական պատասխանատու են բանակում տիրող վիճակի համար: Յուրի Խաչատուրովը -որպես բանակի ռազմական-տեխնիկական ղեկավար,իսկ Սեյրան Օհանյանը -որպես բանակի քաղաքական-ադմինիստրատիվ ղեկավար:2-ն էլ ՎԱՂՈՒՑ ազատված պիտի լինեին պաշտոնից-ԳՈՆԵ: Այս 2-ը պայքարում են ԻՐԱՐ ԴԵՄ միայն:ՓԱՍՏԸ ցույց է տալիս, որ այս 2-ից և ոչ մեկը չի կարողանում և/կամ ցանկանում ԻՍԿԱԿԱՆ կարգ ու կանոն մտցնել բանակում:
Վահե-2010
Եթե Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ Գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը ավելի թույլ են քան գլխավոր շտաբի պետը ապա այդ դեպքում ինչ գործ ունեն իրենց պաշտոններում;
Գայանե
Բա սա բարձրաստիճան զինվորականի տեսք է... այնքան է կերել, որ թշերը պայթում են... այսպիսիք իրենց զավակներով ու այլ ռոժներով պետք է հեռանան և ոչ թե նախարարը...
Վահե-2010
Հարգելի ,,Չենք Լռելու,, երիտասարդական նախաձեռնության անդամներ, Հիացած եմ Ձեր անունից և ձեր սկսած գործնական քայլերից: Սակայն այս մեկ հայտարարությամբ Դուք հակասում եք ինքներդ ձեզ, ասելով.` ,,հայտնում ենք, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ գլխավոր շտաբի պետը: Ինչ է Ս. Օհանյանը գլխավոր շտաբի պետի մոտ է որպես Պաշտպանության Նախարար ձևակերպված?
T.
ES spanel toxela ibr inch????? ibr inchia sparnum ?????tox et texekutyunner@ stanalun pes hraparaki voch te sparna........ nenc hetakrkira inchina spasum te spasuma vor pox tan vor LRI ?????
karen
Ayn in4 katarvum e banakum aysor, hetevanq e 18 tarva dastiarakutyan kam aveli shut andastiarakutyan! Menq petq e dzgtenq ayd vat u cavali hetevanqneri ardar bacahaytman@ hasnelun! Isk hetevanqnern inqn @st inqyan kkr4atven! Enpes wor aveli nmatakaharmar e mi qani datavori masin xosel, wo4 te banaki ghekavarneri!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter